ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Նահապետի կտակը՝ մեզ և սերունդներին

Նահապետի կտակը՝ մեզ և սերունդներին
25.10.2024 | 12:46

Հայ կինոյի ու թատրոնի Նահապետ Սոս Սարգսյանի մասին ասել մեծագույն արտիստ, ով կինոյում, թատրոնում, ինչպես նաև «Հեռուստաթատրոնում» հսկա ժառանգություն է թողել, նշանակում է շատ քիչ բան ասել:

Սոս Սարգսյանը՝ Ճշմարիտ մտավորականն ամենից առաջ մեծ փիլիսոփա էր, ով հոգու բոլոր թելերով էր զգում իր ազգին, նրա առաջ ծառացած ազգային-հոգևոր մարտահրավերները, անգամ եթե այդ վտանգներն անտեսանելի էին ուրիշների համար:

Զգում էր արտաքին աշխարհից եկող բոլոր ազդակները, սակայն հոգու խորքում հավատում էր, որ իր ազգի ընթացքը հավերժական է լինելու: Միայն տիեզերքի չափ մեծ մարդը կարող էր կանգնել իր 5000-ամյա ազգի առաջ ու ապրած 80 տարիների բարձունքից այսպես խոսել բոլորիս հետ, որից ներկայացված է մի հատված ընդամենը։

Սա սովորական ելույթ չէ, այլ` ազգային հայեցակարգ: Սա մեր անցնելիք ճանապարհն է այսօր, վաղը և միշտ: ՈՒշադիր, մինչև վերջ լսենք Հայ կինոյի ու թատրոնի Նահապետի այս կտակը, տեր լինենք մեր պատմությանը և այլևս թույլ չտանք, որ մեզանից գողանան մեր ազգային ինքնությունն ու հոգին: Սոս Սարգսյանի այս խոսքերի հասցեատերը մենք ենք՝ բոլորս:

«...Մի՛ քաշվեք, մի՛ ամաչեք, մի՛ վախեցեք, մեր երկիրը պետք է վերադարձնենք մեզ, երբ էլ լինի, անելու ենք դա...»,-ասում էր Սոս Սարգսյանը: Ասում էր այն ժամանակ, երբ ունեինք մեր Պատմական Հայրենիքի ազատագրված հատվածը՝ Մեծ Հայքի 10-րդ նահանգ Արցախը: Հավատում էր, որ Միացյալ Հայաստանը դառնալու է իրականություն:

Այսօր մենք առավել քան երբևէ պիտի որդեգրենք ազգային ծրագիր, որ վերականգնենք արդարությունը: Իսկ այդ գաղափարախոսության դրույթներում պետք է տեղ գտնեն Սոս Սարգսյանի բանաձևերը, որոնցից մեկը մեր ազգայինին ու մեր մշակույթային ժառանգությանը որպես ռազմավարական նշանակության ոլորտի վերաբերվելը պետք է լինի: Երեկ Նահապետի ծննդյան տարեդարձն էր: Իսկ մեր մեծերին ականջալուր լինելով՝ պիտի կարողանանք վերականգնել մեր ազգային-հոգևոր դաշտը, որպեսզի կարողանանք գնալ մեր կորցրածի հետևից:

Մեր ազգային գոյապայքարը շարունակվում է։

Արցախը մեզ համար թերթված էջ չի դառնալու:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 13380

Մեկնաբանություններ